ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Իրանը Բաղդադին ռազմական օգնություն է առաջարկել

Իրանը Բաղդադին ռազմական օգնություն է առաջարկել
19.02.2018 | 14:13

Իրանը պատրաստ է ռազմական տեխնիկա և հանդերձանք մատակարարել Իրաքին՝ պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագրի շրջանակում` հայտնում է Իրանի ՊՆ-ն։


Հայտարարությունն արել է Իրանի պաշտպանության փոխնախարար Հաջաթուլլա ալ- Կուրեյշին։ «Իրանական կողմն Իրաքին առաջարկել է ռազմական օգնություն, ներառյալ զենք, զինամթերք, զրահատեխնիկա և հրետանի»,- ասվում է կոմյունիկեում։ «Երկու կողմերը նաև պայմանավորվել են յուրաքանչյուր կատեգորիայով հատուկ պրոֆիլային կոմիտեների ձևավորման մասին՝ այդ առաջարկներն ուսումնասիրելու, հաստատելու և անհրաժեշտ սպառազինությունն ընտրելու համար»։

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ